Գլխավոր Լրահոս

Համաշխարհային բանկը $12 մլն-ի վարկ է հատկացրել

Համաշխարհային բանկը $12 մլն-ի վարկ է հատկացրել

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հուլիսի 3-ին հաստատել է $12 մլն գումարով վարկ՝ Հայաստանի «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» (ՀՎԱԾ) համար: Ծրագրի ընդհանուր արժեքը $15,1 մլն է, որից $12 մլն-ը ՀԲ-ի վարկային միջոցներին են, $3,1 մլն-ը՝ կառավարության համաֆինանսավորումը։ Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 5 տարին՝ արտոնյալ:

Ըստ ՀԲ-ի երևանյան գրասենյակի հաղորդագրության՝ ծրագիրը կօժանդակի Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) արդիականացնելու գործառույթները, ընդլայնելու էլեկտրոնային կառավարման կիրառումը, այդ թվում՝ հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը, և ներդնելու հարկային պարտավորությունների կատարման առավել հասցեական, ռիսկի վրա հիմնված ռազմավարություն։

«Կառավարությունը, զարգացման գծով գործընկերների՝ մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀԲ օժանդակությամբ, արդեն իրականացրել է եկամուտների վարչարարության բարելավմանն ուղղված քայլեր»,- ասել է ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:

Ըստ ՀԲ-ի՝ Հայաստանում հարկեր (առանց սոցվճարների)/ՀՆԱ շուրջ 16,3% ցուցանիշը շարունակում է ցածր մնալ՝ եկամտի մակարդակի համեմատ: Հանրային ծառայություններում և ենթակառուցվածքում ներդրումների համար հարկաբյուջետային հնարավորությունների ստեղծման, աղքատության նվազեցման և տնտեսական աճի նպատակների իրագործման համար պահանջվում է եկամուտների հավաքման հետագա աճ: Միաժամանակ անհրաժեշտ է հարկային վարչարարության արդիականացում՝ գործարար միջավայրը բարելավելու և մասնավոր հատվածի զարգացումն ու աճը բարելավելու համար:

Առաջարկվող ծրագրի միջոցով կավելանա հարկատուների կողմից պարտավորությունների կամավոր կատարումը, կնվազեն հարկերից խուսափումը և հարկային պարտավորությունների կատարման ծախսերը, ինչպես նաև կբարձրանա ՊԵԿ-ի վարչարարական արդյունավետությունը:

Նշված նպատակները կիրագործվեն` ա) ՊԵԿ-ի գործառնություններին օժանդակելու համար արդի, ինտեգրված տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ, բ) ՊԵԿ-ի և մյուս մարմինների միջև տվյալների փոխանակման բարելավմամբ՝ ռիսկի կառավարումը և հարկային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների հասցեականությունը կատարելագործելու նպատակով, գ) արդյունավետությունը և օպերատիվությունը բարելավելու և էլեկտրոնային կառավարումն ընդլայնելու համար բիզնես գործընթացների վերակազմակերպմամբ և ավտոմատացմամբ, դ) էլեկտրոնային կառավարման ընդլայնմամբ, այդ թվում` հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը և էլեկտրոնային վճարումները՝ մասնավոր հատվածի համար հարկային պարտավորությունների կատարման բեռը թեթևացնելու նպատակով:

Նշենք, որ 1992-ից ի վեր ՀԲ-ն Հայաստանին հատկացրել է $1,624 մլրդ-ի վարկային միջոցներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում