Ղազախստանի ինդուստրիայի և նոր տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստ է խոշոր ներդրուամային նախագծերի իրականացման դիմաց հանքավայրեր տրամադրել՝ առանց մրցութային գործընթացների անցկացման և դրանցում ազգային ընկերությունենրի մասնակցության: Այս մասին հայտարարել է նախարար Ասետա Իկեշևան, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ համապատասխան օրինագիծը պատրաստ կլինի արդեն աշնանը: Ըստ նախարարի՝ ներկայում Ղազախստանը նոր տեխնոլոգիաների անհրաժեշտություն ունի, այդ թվում՝ հանքախուզության ոլորտում: Հետևապես կառավարությունը պայմաններ է ստեղծում նոր նախագծերում ներդրումների իրականացման համար: Իկեշևի խոսքով՝ գրեթե պատրաստ է նաև Ղազախստանի հանքախուզական և երկրաբանական նոր հայեցակարգը:
Ներկայում Ղազախստանում հանքավայրերը բաշխվում են մրցութային հիմունքներով, բացի այդ՝ հանքախուզական և լեռնահանքային նախագծերից շատերին մասնակցում են պետական ընկերություններ:
Ղազախստանն այժմ ունի ավելի քան 500 հետախուզված հանքավայր և այս ցուցանիշով ԱՊՀ երկրների շրջանում նա զիջում է միայն Ռուսաստանին:
Երկրի տարածքում նավթի պաշարները 6,5 մլրդ տ են, որը նավթի համաշխարհային պաշարների 3%-ն է: Գազի պաշարները 2 տրլն խմ են, որը համաշխարհային պաշարների 2%-ն է: Բացի այդ՝ առկա են ածխի, հազվագյուտ և թանկարժեք մետաղների հանքավայրեր, ուրանի զգալի պաշարներ:
Civilnet











