Գլխավոր Լրահոս

ԱՀԿ-ն մեղմել է անդամակցության պահանջները

ԱՀԿ-ն մեղմել է անդամակցության պահանջները

Ներկայում կազմակերպությանն անդամակցելու համար թեկնածու-երկրի օրենսդրությունը պետք է համապատասխանի ինչպես ԱՀԿ, այնպես էլ արդեն անդամ 155 պետությունների պահանջներին։ Քանի դեռ թեկնածուն չի ստացել ԱՀԿ բոլոր անդամների համաձայնությունը, նրա անդամակցությունը կազմակերպությանն անհնար է։

«Առավել քիչ զարգացած տնտեսությամբ պետությունների» (least developed countries) համար նախատեսվում է սահմանել անդամակցության հատուկ պայմաններ։ Նրանց, մասնավորապես, թույլ կտրվի պահպանել գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերի արդեն գործող դրույքաչափերը և չնվազեցնել դրանք 50% մակարդակից ներքև։ Արդյունաբերական արտադրանքի համար կթույլատրվի մաքսատուրքերի միջինը 35% դրույքաչափը։ Նման պայմաններն էականորեն կթեթևացնեն ԱՀԿ-ին Աֆղանստանի, Եթովպիայի, Սուդանի և այլ երկրների անդամակցությունը։

Բացի այդ՝ այս պետություններին թույլ կտրվի չազատականացնել տնտեսության որոշ ոլորտներ։ ԱՀԿ-ին անդամակցության անցումային շրջանը նրանց համար կերկարացվի. այն որպես կանոն տևում է տասը տարի։ Կազմակերպությունում հատուկ քննարկման կարժանանան նաև այս պետությունների «անհատական խնդրանքները»։

Սպասվում է, որ փոփոխությունների այս փաթեթը ԱՀԿ-ում կհաստատվի հուլիսի 25-26-ին։ Նշենք, որ ԱՀԿ-ում այժմ հաշվում է տասը պետություն, որոնց շնորհվել է «առավել քիչ զարգացած տնտեսությամբ պետության» կարգավիճակ։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում