Գլխավոր Լրահոս

Գազի գնի շուրջ բանակցությունների մանրամասները կոմերցիոն գաղտնիք են. «Գազպրոմ»

Գազի գնի շուրջ բանակցությունների մանրամասները կոմերցիոն գաղտնիք են. «Գազպրոմ»

«Գազպրոմը» հայկական կողմի հետ բանակցում է գազի գնի շուրջ, սակայն մանրամասներ չի հրապարակում։

 Ներկայում «Գազպրոմի» և հայկական գործընկերների միջև ընթանում են բանակցություններ երկկողմ համագործակցության մի շարք ընդգրկուն հարցերի շուրջ, ներառյալ սակագնային հարցի: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին «Գազպրոմ» ընկերության մամուլի ծառայությունում։ «Բանակցությունների մանրամասները կոմերցիոն գաղտնիք են և չեն կարող հրապարակվել»,- ասացին «Գամպրոմում»:

 Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից «Գազպրոմը» Հայաստան առաքվող գազի գինը հազար խմ-ի համար կսահմանի $280, իսկ գալիք տարվա հունվարի 1-ից Հայաստանը գազը արդեն ձեռք կբերի $320-ով։

 Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ներկայում Հայաստանը ռուսական գազը ձեռք է բերում $180-ով։ «Գազպրոմի» դուստրը՝ «ՀայՌուսգազարդը», բնակչությանը նույն ծավալի գազը իրացնում է մոտ $310 -ով, իսկ խոշոր սպառողներին՝ $243-ով։

 Այս տարվա առաջին կիսամյակում երկու անգամ արդեն քննարկվել է 2012-2013 թթ. Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնագոյացման հարցը։ Հայաստանի սպառողներին մատակարարվող ռուսական գազի գնագոյացման հարցերը ապրիլի 13-ին Մոսկվայում «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը քննարկել էր «ՀայՌուսգազարդի» վարչության նախագահ Վարդան Հարությունյանի հետ, իսկ հունիսի 29-ին այդ հարցը Միլլերը քննարկել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում