Գլխավոր Լրահոս

Տիգրան Արզաքանցյանը չի կարող մասնակցել ընտրություններին․ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց նրա գրանցումը

Տիգրան Արզաքանցյանը չի կարող մասնակցել ընտրություններին․ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց նրա գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 10-ի նիստին անվավեր ճանաչեց Հայաստանի դեմակրատական կուսակցության նախընտրական ցուցակում ընգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը։

Արզաքանցյանի գրանցումն անվավեր ճանաչվեց փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։

«ԿԸՀ-ում այսօր ստացվել է գրություն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից, որով նշվել է հետևյալը, որ 2021 մայիսի 20-ին Տիգրան Արզաքանցյանը դիմել է ոստիկանության՝ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով։ Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ Արզաքանցյանի տվյալները չեն բավարարում վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու՝ Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին։ Նա դիմումը տալու օրվան նախորդող 1 461 օրերից 1 010 բացակայել է Հայաստանից։ Վերագրյալով պայմանավորված Արզաքանցյանին տեղեկանքի տրամադրումը ոստիկանության կողմից մերժվել է»,- հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Արզաքանցյանի ներկայացուցիչը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին նա մշտապես բնակվել է Հայաստանում։ Տիգրան Արզաքանցյանը որոշումը կարող է բողոքարկել դատարանում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում