Գլխավոր Լրահոս

Անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ. Փաշինյան

Անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ. Փաշինյան

Ադրբեջանի տիրապետության տակ Արծվաշենի անկլավ ունենք։ Մեր տրամաբանությունն այն է, որ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Բերդում քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Նոյեմբերի 9-ի իրադարձությունների ժամանակ, երբ պետք է ստորագրվեր հրադադարի հայտարարությունը, իրոք այնտեղ անկլավների հետ կապվախ թեմա եղել է։ Մենք շատ հստակ դիրքորոշում ենք հայտնել և այդ կետն ընդհանրապես հանվել է»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ անկլավների հարցը բանակցությունների ընթացքում քննարկվել է դեռևս 1999-ին։ Ըստ նրա՝ անկլավների թեման միշտ եղել է բանակցությունների օրակարգում և Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշել այն։

«Հիմա որն է մեր պատկերացումը, ինչ պետք է անենք։ Մենք կարծում ենք, որ կան անկլավների ընդհանուր տրամաբանություն և անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված լուծման ձևեր, որ այն իրավիճակը, որն արձանագրված է, այդ իրավիճակը թողում են։ Ինչու, որովհետև մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տրամաբանությունն այն է, որ այդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ և այն, ինչը իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչը մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»,- հայտարարել է Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում