Գլխավոր Լրահոս

Քոչարյանը պատրաստ է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պաշտոն առաջարկել

Քոչարյանը պատրաստ է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պաշտոն առաջարկել

«Հայաստան» դաշինքի ղեկավար, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ Հայաստան։ Այդ մասին Քոչարյանը հայտարարել է ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիա գործակալության հարցին։

Երկրորդ նախագահն ափսոսանք է հայտնել Հայաստանի կառավարության նախկին ղեկավարի հեռանալու ու դրան նախորդած իրադարձությունների առնչությամբ։ Կարապետյանի վերադառնալու հավանականության ու կարգավիճակի մասին մեր հարցին ի պատասխան Քոչարյանը պատասխանել է, որ պարբերաբար շփվում է նախկին վարչապետի հետ։

«Ես ափսոսում եմ, որ նա հեռացավ։ Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, ուղղակի ոչ ճիշտ էր։ Համենայնդեպս, իմ կողմից առաջարկություն կլինի»,- ասել է Քոչարյանը։

Ճշգրտող հարցին ի պատասխան՝ եղե՞լ է այդ թեմայով քննարկում, նախկին նախագահն առաջարկել է հարցը «փակագծերից դուրս թողնել»։

Հունիսի 14-ին Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկա ընտրությունների վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որտեղ իր աջակցությունն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։

Այսօր` հունիսի 15-ին, «Հայաատան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։ Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում