Գլխավոր Լրահոս

Մի՛ սպասեք, որ որևէ հայ ասի՝ կարող եմ լուծել Ղարաբաղի հարցը, սա ցնորք է․ Տեր-Պետրոսյան

Մի՛ սպասեք, որ որևէ հայ ասի՝ կարող եմ լուծել Ղարաբաղի հարցը, սա ցնորք է․ Տեր-Պետրոսյան

«Աննախադեպ քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք հայհոյախառն երբեք չի եղել․ սա դեռ ծաղիկներն են, ընտրությունների ժամանակ կտեսնենք ահավոր հետևանքները այս ամենի»․ հունիսի 15-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարեց առաջին նախագահ, ընտրություններին մասնակցող Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ երկու կողմն էլ տիրապետում են հսկայական ռեսուրսների՝ ֆինանսական, վարչական, քրեական։ «Գնալու ենք ամեն ինչի, սա նրանց համար կենաց մահու խնդիր է։ Հնարավոր են բախումներ թե ընտրությունների ընթացքում, թե դրանից հետո»,- ասաց Տեր-Պետրոսյանը։

Պատասխանելով Արցախի խնդրի լուծման մասին հարցին՝ առաջին նախագահը հայտարարեց․ «Հիմա շատ դժվար է լուծել Արցախի հարցը, այն ժամանակ փոխզիջելու բան ունեինք, հիմա ոչինչ չունենք, որի համար Ադրբեջանը կհամաձայնի ինչ-որ ստատուս քվոյի պահպանման։ Մենք կորցրինք զիջելու հնարավորությունը։ Մենք չենք խոսել Ղարաբաղը տալու մասին, խոսել ենք փոխզիջման մասին։ Այսօր Ղարաբաղի հարցը իսկապես կարող էր դառնալ միջազգային հարց՝ ՄԱԿ-ի մակարդակի քննարկելիք հարց»։

Ղարաբաղի հարցում հիմա Հայաստանը ոչ մի վճռական ձայն չունի, կարծում է Տեր-Պետրոսյանը։ Նա վտանգավոր է համարում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ իր նպատակն է վերադարձնել Շուշին և Հադրութը․ «Նա կարող է փորձանք բերել մեր գլխին։ Ինչպե՞ս է նա վերադարձնելու Հադրութը և Շուշին։ Ադրբեջանը պետք է պայուսակները հավաքի և գնա՞։ Դա հնարավոր է միայն պատերազմով։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին, հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն։ Ո՞վ է Ադրբեջանին ստիպելու, որ գնա, Ռուսաստա՞նը։ Այդպիսի բան գոյություն չունի»։

Պետրոս Ղազարյանի հարցադրմանը, թե Ալիևն առաջարկում է հաշտության պայմանագիր Արցախը ադրբեջանական ճանաչելու դիմաց, Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ «Ստիպելու են, որ համաձայնենք, ամբողջ աշխարհը ստիպելու է։ Եթե չուզես, ավելի մեծ փորձանքների մեջ ես ընկնելու»։

Դեպի Ֆրանսիան, ԱՄՆ-ը թեքվելու կոչերը մեկնաբանելով՝ առաջին նախագահն ասաց․ «Սա նորից պատրանքային, դոգմատիկ, ցածրորակ մտածողություն է։ Դրանից ոչ մի լավ բան չսպասեք։

Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ պետք է գնալ համաձայնության և Ալիևի հետ, և Թուրքիայի հետ, «հավերժ թշնամիներ չեն կարող լինել երկու հարևանները», «մենք մեր գոյությունն ենք վտանգի ենթարկում»։

«Ինչ-որ Ղարաբաղում է տեղի ունենում՝ մեզնից կախված չէ։ Մի՛ սպասեք, որ որևէ հայ կարող է ասել՝ ես կարող եմ լուծել Ղարաբաղի հարցը, չկա այդպիսի բան, սա ցնորք է, զառանցանք»,- եզրափակեց Տեր-Պետրոսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում