Գլխավոր Լրահոս

«Ոչ Մեղրի, ոչ Զանգեզուր, ոչ միջանցք բառ չկա հայտարարության մեջ». Փաշինյան

«Ոչ Մեղրի, ոչ Զանգեզուր, ոչ միջանցք բառ չկա հայտարարության մեջ». Փաշինյան

Հայաստանը հանձնառու է բոլոր այն միջազգային պարտավորություններին, որ ստանձնել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը մինչև այսօր մեր գերիներին ամբողջությամբ չի վերադարձրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքին հայտարարեց կուսակցության ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հիշելով, որ այդ հայտարարությունը ստորագրելու համար իրեն հրապարակներում անվանում էին դավաճան՝ նա նշեց. «Ոչ ոք չի ասում, որ գալու եմ և այդ հայտարարությունը չեղյալ անեմ: Դուք կրկնակի դավաճան եք, եթե ասում եք՝ դա դավաճանություն է և գալիս եք դրան տեր կանգնելու»:

Փաշինյանը կոչ արեց չտրվել որևէ տեսակի, այդ թվում և ադրբեջանական մանիպուլյացիաներին: «Ոչ Մեղրի, ոչ Զանգեզուր, ոչ միջանցք բառ չկա հայտարարության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ այդ փաստաթղթի մեկնաբանությունը տրվել է հունվարի 11-ին՝  Մոսկվայի եռակողմ հայտարարության մեջ:

«Մենք ընդհանուր առմամբ կողմ ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների բացմանը, որովհետև ինչքան դա Ադրբեջանին է պետք, այդքան էլ մեզ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ իրենք ապահովելու են երկրի անվտանգությունն ու ապահովությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում