Գլխավոր Լրահոս

Հուսով եմ՝ ընտրությունները չեն ավարտվի ներքաղաքական լարվածության նոր շրջափուլով․ Սամվել Կարապետյան

Հուսով եմ՝ ընտրությունները չեն ավարտվի ներքաղաքական լարվածության նոր շրջափուլով․ Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ ձեզ գալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Ակնհայտ է, որ մեր հայրենիքում ստեղծված իրավիճակը առանձնանում է ծայրահեղ բարդությամբ։ Ծանր պարտություն տանելով հայրենական պատերազմում, մենք հայտնվել ենք աննախադեպ մի ճգնաժամի մեջ։ Ընդ որում, խոսքն ինչպես քաղաքական, տնտեսական, այնպես էլ արժեհամակարգային ճգնաժամի մասին է։

Գիտեմ, որ շատերի համար իրավիճակը փակուղային է թվում, և դա հասկանալի է։ Մեր բազմադարյա պատմության մեջ դժվար ժամանակներ շատ են եղել, սակայն այս շրջանն առավել ողբերգական թվում։ Այնուամենայնիվ, վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթահարել այս բազմաշերտ ճգնաժամը։ Ճանապարհը՝ խաղաղ, ազատ և արդար ընտրություններն են։

Հասկանալի է, որ հունիսի 20-ին մենք ոչ թե պարզապես նոր խորհրդարան ու նոր կառավարություն ենք ընտրում, այլ պատրաստվում ենք ներկայացնել աշխարհին, մեր բարեկամներին ու թշնամիներին մեր էությունը։ Ներկայացնել այն ուղին, որով առաջիկա՝ բոլորիս համար շատ բարդ տարիներին, շարժվելու է Հայաստանը։

Կկարողանա՞նք արդյոք տոկուն լինել։ Կարո՞ղ ենք արդյոք արագ վերականգնման գործընթաց սկսել։ Կարո՞ղ ենք արդյոք ազատվել հակասությունների կապանքներից և հասարակության մեջ կառուցողական մթնոլորտ ձևավորել։ Այս հարցերի պատասխանները կախված են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից։

Հուսով եմ, որ ողջամտությունն ու ազգապահպանության մղումը գերակա կլինեն։ Հուսով եմ, որ ընտրությունները կավարտվեն պաշտոնական տվյալների ամփոփմամբ, այլ ոչ թե ներքաղաքական լարվածության նոր շրջափուլով։ Երկիրը հասարակական համերաշխության սուր կարիք ունի։

Սիրելի քույրեր և եղբայրներ, Ես անկեղծ հավատում եմ, որ մենք կհաղթահարենք այս մարտահրավերը։ Եվ կշարունակենք հպարտանալ մեր ընդհանուր հայրեինքով այնպես, ինչպես հպարտացել ենք միշտ։ Ես անկեղծ հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասված է հայտարարությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում