Գլխավոր Լրահոս

Հայաստանի գլխավոր շտաբը դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը

Հայաստանի գլխավոր շտաբը դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է զինված ուժերի գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերով տարածվող այն տեսանյութին, որում N զորամասի զինծառայողները հայտարարում են, որ սատարում են «Հայաստան» դաշինքին։

«Զինվորը ցանկացած պարագայում պարտավոր է կատարել վերադասի հրամանը, և այս պարագայում, մեր կարծիքով, պարզապես կատարվել է հրաման՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք տեսանյութում հնչած միտքը արտացոլում է նրանց ցանկությունը, թե ոչ։ Զինծառայողներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելը դատապարտելի է, և մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով․ մանրամասները կպարզվեն ծառայողական քննության արդյունքում»,- նշել է Սամվել Ասատրյանը։

Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Արցախի պաշտպանության բանակը՝ նշելով, որ Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ ՊԲ-ում նկատվում են նախընտրական քարոզչության դեպքեր։ Արցախի պաշտպանական գերատեսչությունը դատապարտում է բոլոր նման միտումները և նշում է, որ մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում