Գլխավոր Լրահոս

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին հաղթանակի առթիվ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին հաղթանակի առթիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ ընտրություններում հաղթանակի առթիվ։

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին հաջող ընտրություններ անցկացնելու և նախնական արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Հաջողություն եմ մաղթում առաջիկայում, ակնկալում եմ սերտ համագործակցություն Հայաստանի նոր կառավարության հետ», - գրել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին էլ հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Վրաստան ձևաչափով աշխատանքին՝ տարածաշրջանային կարևոր նախագծերի իրականացման համար։ Զալկալիանին այս հայտարարությունն արել է Թուրքիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ։

«Այսօր մեր առաջ շատ հնարավորություններ կան․ մեր տարածքով անցնում են նավթային և գազատար խողովակներ»,- ասել է Զալկալիանին։ Նա շեշտել է, որ եռակողմ համագործակցության ամրապնդումը Վրաստանի անվերապահ առաջնահերթությունն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում