Գլխավոր Լրահոս

Ընտրությունները պետք է վերածվեն հանրային համերաշխության․ Ավինյան

Ընտրությունները պետք է վերածվեն հանրային համերաշխության․ Ավինյան

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը գրառում է արել ընտրությունների արդյունքների մասին՝ շեշտելով հանրային համերաշխության վերականգնման կարևորությունը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, 2018թ. հեղափոխությամբ իշխանությունը վերադարձվեց ժողովրդին, և դրանից հետո մենք միշտ խոստացել ենք, որ թույլ չենք տալու ժողովրդին օտարել ընտրության իրավունքից: Կիրակի օրը կայացած ազատ, արդար և թափանցիկ ընտրություններով Հայաստանը հերթական խոշոր քայլը կատարեց դեպի ժողովրդավարություն՝ արտահայտելով իր վճռական կամքն առ այն, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովուրդին և դա այլևս անշրջելի իրողություն է:

Ժողովրդի ազատ կամարտահայտությամբ տեղի ունեցած ընտրությունները խորհրդանշում են ժողովրդավարության փայլուն հաղթանակը և մարմնավորում են 2018թ. հեղափոխության գործնական հաջողությունը: Այս ընտրությունները միաժամանակ պետք է վերածվեն հանրային համերաշխության, որի վրա էլ պիտի կառուցենք մեր ազատ և ժողովրդավարական պետության վերնաշենքը»,- գրել է Ավինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում