Գլխավոր Լրահոս

Ռուսական ավիափոխադրողներին կոլապս է սպառնում. կանխատեսում

Ռուսական ավիափոխադրողներին կոլապս է սպառնում. կանխատեսում

Ռուսական ավիափոխադրողներին կոլապս է սպառնում՝ պայմանավորված ծախսերի ավելացմամբ, այսպիսի կանախատեսում է արել Ռուսաստանի Օդային տրանսպորտի շահագործողների ասոցացիան, որի կազմում ընդգրկված է 100 ավիաընկերություն:

2011թ. թոփ-35 ավիափոխադրողների վնասները կազմել են 14,5 մլրդ ռուբլի: 35 ավիափոխադրողներից  22-ը տարին ավարտել է ֆինանսական բացասական ցուցանիշներով: Մյուս կողմից՝ անցած տարի Ռուսաստանում ավիաշուկան աճել է 11%-ով, իսկ 2012-ի առաջին կեսին՝20%-ով:

Ըստ ասոցացիայի՝ վնասների հիմնական պատճառը վառելիքի և ցամաքային սպասարկման արժեքի անվերահսկելի բարձրացումն է: Կազմակերպության տվյալների համաձայն՝2011-ին ավիափոխադրումների գները, ընդհանուր առմամբ, բարձրացել են 11,8%-ով, ընդ որում՝ այս ժամանակահատվածում ավիակերոսինը թանկացել է 30,7%-ով: Ցամաքային սպասարկումը վերջին հինգ տարում թանկացել է 119-211%-ով: Ավիանավիգացիոն սպասարկումը ռուսական ավիաուղիների համար թանկացել է 124%-ով, իսկ միջազգայինի համար՝ 200%-ով:

Ասոցացիայում նշում են, որ առավելապես տուժում են մարզային ավիաընկերությունները : Նրանց աջակցելու համար առաջարկվում է չեղյալ հայտարարել ներքին չվերթների համար սահամանված ավելացած արժեքի հարկը:  

Նշենք, որ անցած շաբաթ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) հրապարակել է միջազգային ավիացիոն ոլորտի իր կանխատեսումը, ըստ որի՝ այս տարի համաշխարհային ավիափոխադրումների շահութաբերությունը կկազմի 0,5%՝ անցած տարվա 2,9%-ի համեմատ: Ըստ IATA-ի՝ 2012-ի ոլորտի շահույթը կնվազի մինչև $3 մլրդ՝ անցած տարվա $7,9 մլրդ-ի համեմատ:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում