Գլխավոր Լրահոս

«Սարե. ճանապարհորդությունը» կամերային ստեղծագործություն է մեկ մարդու մասին

«Սարե. ճանապարհորդությունը» կամերային ստեղծագործություն է մեկ մարդու մասին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում ընդգրկված է ամերիկաբնակ ռեժիսոր Աննա Տերյանի «Սարե. ճանապարհորդություն» վավերագրական ֆիմը:

Ֆրանս-ամերիկյան համատեղ արտադրության ֆիլմը նկարչուհի Եվգենիա Սարգսյանի՝ Սարեի, արվեստագիտական շրջագայության պատմությունն է: 90-ականների արտագաղթի ալիքը Հայաստանից դուրս է մղել նաև ինքնատիպ նկարչուհի Սարեին, որը հիմա չորս երկրում է բնակվում՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան և Հայաստան:

Ռեժիսոր Աննա Տերյանը, որը 21 տարի ապրում է ԱՄՆ-ում, տպավորված նկարչուհու աշխատանքներից, որոշել է ֆիլմ նկարահանել նրա մասին, և խնդրել է Սարեին պատմել իր կյանքի, շրջագայությունների մասին:

Ֆիլմը նկարահանված է նվազագույն տեխնիկական հնարքներով, առանց նկարահանող թիմի և հատուկ տեխնիկայի: Հեղինակն ասում է, որ ոմանց միգուցե չգոհացնի կինոխցիկի աշխատանքը, կամ այլ տեխնիկական մանրուքներ, սակայն ռեժիսորի համար ֆիլմը յուրահատուկ փորձառություն է, մարտահրավեր ստեղծագործողներին:

«Ես ցանկացել եմ ապացուցել, որ ֆիլմ ստեղծելու համար անպայման չէ ունենալ շատ գումար, թիմ և այլն: Բավական է ունենալ մտահղացում և նպատակ»,- ասում է Աննա Տերյանը:

«Սարեն» կամերային ստեղծագործություն է, որում բացահայտվում է մեկ մարդ՝ իր ճակատագրով: «Նա և նրա նկարչությունը շատ հետաքրքիր են, այլ բան հարկավոր չէր»,- կարծում է հեղինակը:

Ֆիլմը դեռևս չի ներկայացվել հանդիսատեսին և «Ոսկե ծիրանին» մասնակցությունն այն առաջ մղելու առաջին փորձն է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում