Գլխավոր Լրահոս

Հունվար-մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 4,3 տոկոսով

Հունվար-մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 4,3 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թ. մայիսին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 10,9 տոկոսով, իսկ հունվար-մայիսի ցուցանիշը՝ 4,3 տոկոսով:

Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական տվյալներից, հունվար-մայիսին կտրուկ աճել են շինարարության և արտաքին ապրանքաշրջանագության ծավալները՝ 14,3 և 11,6 տոկոսներով համապատասխանաբար: Հատկանշական է, որ շինարարության ոլորտը մայիսին աճել է շատ չնչին՝ 0,5 տոկոս:

Մասնավորապես արտահանումն աճել է 20,8 տոկոսով, իսկ միայն մայիսին՝ 36,7 տոկոսով: Նորմուծման ծավալների աճն ավելի համեստ է եղել՝ 6,7 տոկոս:

Էական աճ չի գրացվել արդյունաբերական արտադրանքի ծավալում՝ 2,3 տոկոս: Առևտրաշրջանառությունն աճել է 7,4 տոկոսով, ծառայությունների ոլորտը գրեթե ակտիվություն չի ցուցաբերել՝ 0,9 տոկոս: Գնաճը կազմել է 5,5 տոկոս:

Ընդհանուր առմամբ, դրական զարգացմանը զուգընթաց՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը խոստովանում է, որ սպասումները շատ ավելին էին։ 

«Մեր գնահատմամբ՝ տնտեսական ակտիվությունը սպասվածից թույլ է եղել սահմանների լարվածության նոր գալարման և ընտրություններից հետո նախագծերը հետաձգելու պատճառով», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում՝ խոստանալով հանդես գալ ավելի մանրամասն պարզաբանումներով։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում