Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 54 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 54 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հայաստանում հունիսի 27-ին կատարվել է 2 962 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 54 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 1,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 87 մարդ։ Գրանցվել է մահվան 3 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 099 է:

Հունիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224 851 դեպք, որոնցից 216 645-ն` առողջացած, 4 510-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 597 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 177 814 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 77-րդ տեղը՝ 224 851 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 363 522 դեպքով, Ադրբեջանը 60-րդ տեղում է՝ 335 836 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 409 027 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 167 741 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում