Գլխավոր Լրահոս

Սերժ Ավեդիկյանի որդին ներկայացնում է «Վատ հայրը» կարճամետրաժ ֆիլմը

Սերժ Ավեդիկյանի որդին ներկայացնում է «Վատ հայրը» կարճամետրաժ ֆիլմը

Ֆրանսահայ ճանաչված ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիկյանի որդին՝ Տիգրան Ավեդիկյանը, երկրորդ անգամ է մասնակցում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Ինչպես նախորդ անգամ, այս տարի ևս նա «Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայանում է կարճամետրաժ խաղարկային ֆիլմով, որում նկարահանվել են նրա հայրը` Սերժ Ավեդիկյանը, և եղբայրը` Հովնաթան Ավեդիկյանը:

Ֆիլմում 27-ամյա Օլիվյեն վերադառնում է իր մանկության գյուղը` մորից ժառանգած հողը վաճառելու: Նա մտադիր է ավելի մտերմանալ հոր` Ժակի հետ: Սակայն վերջինս, որ ձիաբույժ է, երեք երիտասարդ իրավազանց օգնական է վարձել, որոնց ներկայությունը ոչ մի կերպ չի նպաստում հոր և որդու միջև առկա վաղեմի խնդիրների լուծմանը: 

Ասյօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Տիգրան Ավեդիկյանը նշեց, որ չնայած ֆիլմում առկա են իր և հոր հարաբերությունների մասին դրվագներ, այն խաղարկային է և չպետք է ընկալվի որպես իրական հարաբերությունների պատմություն: Նա խոստացավ նաև, որ սա իր վերջին կարճամետրաժ ֆիլմը կլինի, որին կհաջորդեն արդեն լիամետրաժ խաղարկային ֆիլմերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում