Նավթամթերքների համաշխարհային շուկայում ուշագրավ փոփոխություններ են կատարվում: Նավթի համաշխարհային խոշորագույն արդյունահանողը՝ Սաուդյան Արաբիան, հարկադրված է վառելիք գնել ներքին պահանջարկը բավարարելու նպատակով, հաղորդում է vesti.ru-ն:
Սաուդյան Արաբիայի պետական նավթային Saudi Arabian Oil Co. ընկերությունը թագավորություն է ուղարկել Արևմտյան Եվրոպայից գնված նավթամթերքի առաջին հեղուկանավը: Այս ամառ Սաուդյան Արաբիայում զգալիորեն ավելացել է վառելիքի սպառումը, և Էռ Ռիյադը ներքին պահանջարկն ապահովելու համար հարկադրված է այն ներկրել այլ երկրներից:
Այսպես՝ Նիդեռլանդների Ռոտերդամ նավահանգստից Սաուդյան Արաբիա է ուղևորվել Montego հեղուկանավը՝ 100 հազ. տ նավթամթերքով: Ակնկալվում է, որ նավթամթերքների ներկրումը Սաուդյան Արաբիա այսքանով չի սահմանափակվի, և Aramco-ն ներկայում քննարկում է Եվրոպայից նավթամթերքների երկրորդ չափաբաժնի գնման հնարավորությունը:
Ըստ մի շարք փորձագետների՝ Եվրոպայից նավթամթերքների գնումն առավել նպատակահարմար է, քանի, որ, օրինակ Ռոտերդամից, այն կարելի է առավել էժան ձեռք բերել, քան մերձավորարևելայն շուկաներից:
Բրիտանական Barclays Capital-ի տվյալների համաձայն՝ Սաուդյան Արաբիան ամսական արտահանում է 775 հազ. տ նավթամթերք: Բրիտանացի փորձագետները չեն բացառում, որ Էռ Ռիյադը առաջիկայում կդառնա նավթամթերքների զուտ ներկրող՝ սեփական արդյունաբերական պահանջարակը բավարարելու նպատակով:
Civilnet











