Գլխավոր Լրահոս

Ոռոգման խնդրի լուծում պահանջող գյուղացիները բացել են Գյումրի-Երևան մայրուղին

Ոռոգման խնդրի լուծում պահանջող գյուղացիները բացել են Գյումրի-Երևան մայրուղին

14:30

Շիրակի մարզետ Հովհաննես Հարությունյանի ու «Շիրակ» ջրօգտագործող ընկերության պատասխանատուների հետ հանդիպումից հետո Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները բացեցին Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը:

***

Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ Բենիամին գյուղի հատվածում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը՝ պահանջելով իշխանություններից անհապաղ լուծել ոռոգման խնդիրը: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։

«Տեղումների բացակայությունն ու օդի բարձր ջերմաստիճանը լուրջ վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը։ Շիրակի մարզում գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ջրի պակասի պատճառով մնացել են անջուր, ինչն էլ կանդրադառնա բերքի որակի և քանակի վրա։ Մարզի ցածրադիր հատվածների ցանքատարածքներում բերքն արդեն ամբողջությամբ վնասվել է»,- գրում է գործակալությունը։

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանի խոսքով՝ սա առաջին տարին չէ, որ գյուղացին երաշտի ժամանակ ոռոգման խնդիր է ունենում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում