Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 128 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել

Հաստատվել է կորոնավիրուսի 128 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել

Հայաստանում հունիսի 29-ին կատարվել է 3 711 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 128 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 60 մարդ։ Մահվան դեպք չի գրանցվել:

Հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 095 դեպք, որոնցից 216 778-ն` առողջացած, 4 514-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 704 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 185 002 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 77-րդ տեղը՝ 225 095 դեպքով։ Վրաստանը գտնվում է 57-րդ տեղում՝ 366 078 դեպքով, Ադրբեջանը 60-րդ տեղում է՝ 335 961 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 5 420 156 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 192 809 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում