Ուկրաինայում եղանակային պայմանների վատթարացումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի հացահատիկի բերքի կրճատմանը: Այսպիսի կանխատեսում են արել Ուկրաինայի գյուղատնտեսական բիզնեսի ակումբի փորձագետները, հաղորդում է vesti.ru-ն: Նախնական կանխատեսումների համաձայն՝ հացահատիկի բերքը կկազմի 44 մլն տ, սակայն եղանակային պայամանների վատթարցման հետևանքով այն կարող է կրճատվել մինչև 40 մլն տ:
Հացահատիկի բերքահավաքը այս տարի սովորականից երկու շաբաթ շուտ է սկսվել: Ըստ փորձագետների՝ բերքի ծավալը վկայում է վաղ գարնանացան հացահատիկների ցածր բերքատվության մասին: Այսպես՝ հուլիսի 9-ի դրությամբ հնձվել է 3,6-3,7 հա տարածք՝ վաղ գարնանացան հացահատիկների 19-19,5 ց/հա միջին բերքատվությամբ (2011թ.՝ 28,4 ց/հա):
Այս տարի հացահատիկների ցածր բերքատվությունը պայմանավորված է Ուկրաինայում արձանագրված աշնանային երաշտով, ձմեռային խիստ սառնամանիքներով և անոմալ տաք գարնանային եղանակով: Ներկայում ստեղծված իրավիճակն ավելի է սրվում շոգ եղանակային պայմաններով և տեղումների ցածր մակարդակով: Այժմ Ուկրաինայում երաշտ է գյուղատնտեսական կուլտուրաների ցանքատարածությունների ավելի քան 50% -ում:
Ուկրաինայի գյուղարդյունաբերության նախարարության կանխատեսումների համաձայն՝ 2012թ. հացահատիկի բերքը կկազմի 45-47 մլն տ.՝ 2011-ի 56,7 մլն տ ռեկորդային ցուցանիշի համեմատ:
Civilnet











