Գլխավոր Լրահոս

«Արմավիա»-ն հրաժարվում է երկրորդ Sukhoi Superjet 100-ի գնումից

«Արմավիա»-ն հրաժարվում է երկրորդ Sukhoi Superjet 100-ի գնումից

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ն հրաժարվում է ռուսական արտադրության Sukhoi Superjet 100 (SSJ100) երկրորդ ինքնաթիռի գնումից: Այս մասին  «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել է ընկերության մամլո քարտուղար Նանա Ավեետիսովան՝ չհստակեցնելով որոշման պատճառը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ի հետ 2007թ. համաձայնագիր էր կնքել երկու SSJ100 ձեռքբերման շուրջ, որոնք պետք է մատակարարվեին 2009թ. օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին։ Սակայն առաջին ինքնաթիռը «Արմավիա»-ն ստացավ միայն 2011թ. ապրիլի 19-ին։ Հայկական ավիափոխադրողի կողմից ինքնաթիռների ձեռքբերման գործարքը վարկավորել է ռուսական «Վնեշէկոնոմբանկ»-ը: Ընկերությունը մտադիր էր երկրորդ SSJ100-ը գնել ընթացիկ տարվա հունիսի 20-ից հուլիսի 30-ը ընկած ժամանակահատվածում: Այս տարի փետրվարին «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ի նախագահ Վլադիմիր Պրիսյաժնյուկը հայտարարել էր, թե ակնկալվում է «Արմավիա»-ի հետ 6 SSJ100-ի մատակարարման պայմանագրի ստորագրում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում