Գլխավոր Լրահոս

ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 6-ից 9-ը կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան, նշվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլ հաղորդագրությունում։

«Սա հանձնակատարի առաջին այցն է հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ․ այցը տեղի կունենա տնտեսական և ներդրումային պլանի այսօրվա հաստատումից հետո, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների հետ վերականգնմանը, դիմակայունությանը և բարեփոխումներին ուղղված վերանայված օրակարգի իրագործմանը:  Քաղաքական իշխանության, գործարար միջավայրի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության դերակատարների հետ հանդիպումների ընթացքում հանձնակատար Օլիվեր Վարհեին կներկայացնի տարածաշրջանային տնտեսական և ներդրումային պլանը և յուրաքանչյուր երկրի համար առաջատար կարևորության ծրագրերը: Երեք երկրներից յուրաքանչյուրի հետ նա կքննարկի երկկողմ հարաբերությունների առանցքային հարցեր: Հանձնակատարի այցի նպատակն է հաստատել ԵՄ-ի համերաշխությունը գործընկեր երկրներին՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում»,- նշված է հաղորդագրությունում:

Վրաստանում հանձնակատար Վարհեին կհանդիպի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու, ԱԳ նախարար Դավիթ Զաքալիանիի, խորհրդարանի խոսնակ Կախաբեր Կուչավայի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև՝ պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Ադրբեջանում նա հանդիպումներ կունենա ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևի, էկոնոմիկայի նախարարի և էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ: Հայաստանում հանձնակատար Վարհեին կհանդիպի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի և Գարեգին Բ պատրիարքի հետ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում