Գլխավոր Լրահոս

Նորվեգիան գործադուլի պատճառով կդադարեցնի նավթի արդյունահանումը

Նորվեգիան գործադուլի պատճառով կդադարեցնի նավթի արդյունահանումը

Վաղը Նորվեգիան կդադարեցնի նավթի արդյունահանումն ու արտահանումը ոլորտի աշխատակիցների գործադուլի պատճառով, այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Նորվեգիայի էներգետիկայի և վառելիքի նախարարության մամլո քարտուղար Հակոն Սմիթ-Իսակսենը:

Նրա խոսքով՝ արդյունահանումը կվերսկսվի, երբ սկսվի էներգառեսուրսների պաշարների սպառումը:

Հիշեցնենք, որ Նորվեգիայի նավթային խոշորագույն ընկերությունը Statoil-ը անցած շաբաթ հայտարարել էր այսօր իր աշխատանքները դադարեցնելու մասին՝ պայմանավորված աշխատակիցների գործադուլով, որին մասնակցում է 700 մարդ:

Նորվեգիայում նավթային ոլորտի աշխատակիցների գործադուլները, որին մասնակցում է 6000 մարդ, սկսվել են դեռ հունիսի վերջին և պայմանավորված են վաղաժամ թոշակների սահմանմամբ: Այսպես՝ ոլորտի աշխատակիցները թոշակի են անցնում 62 տարեկանում, մինչդեռ ընդհանուր թոշակային տարիքը 65-ն է:

Ըստ բրիտանական՝ Financial Times-ի՝ մինչ գործադուլները Նորվեգիան օրական արտահանել է  2 մլն բարել ածխաջրածիններ:

Նորվեգիայի գործադուլները հանգեցրել են նավթի թանկացմանը: Այսպես՝ Brent տեսակի նավթը թանակցել է մինչև $99,2/բարել՝ ուրբաթ օրն արձանագրված $98,5/բարելի համեմատ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում