Գլխավոր Լրահոս

Հայաստանում կատարվել է 103 317 պատվաստում

Հայաստանում կատարվել է 103 317 պատվաստում

Հուլիսի 8-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 103 317 պատվաստում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

74 479 քաղաքացի ստաղել է պատվաստանյութի առաջին դեղաչափը, որից 33 850-ը պատվաստվել է «ԱստրաԶենեկայով», 17 657-ը՝ «Կորոնավակով», 22 972-ը՝ «Սպուտնիկ-Վի»-ով։ 28 838 քաղաքացու պատվաստում իրականացվել է ամբողջությամբ՝ երկու դեղաչափ։

Նախարարի պաշտոնակատարը հայտնել է նաև օտարերկրյա քաղաքացիներին պատվաստելու կարգում փոփոխության մասին։ Նրա խոսքով՝ հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում, ովքեր ցանկություն կունենան պատվաստվելու, պատվաստումներն կիրականացվեն միայն, եթե վերջիններիս 10 օր և ավելի գտնվելու են Հայաստանում: Պատվաստումը կիրականացվի անգլոշվեդական «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ միայն Երևանում ծավալված շարժական պատվաստումային կետերում:

COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով, անվճար: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին: Շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Պատվաստումներ են իրականացվում նաև շարժական պատվաստումային կետերում, որոնք տեղակայված են Երևանի Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում, ինչպես նաև Գյումրիում և Վանաձորում:

Մինչև 2021 թվականի հուլիսի 7-ը Հայաստանի Հանրապետություն է ներկրվել COVID-19-ի դեմ 279460 դեղաչափ պատվաստանյութ, որից 26,6%` 74400 դեղաչափ անգլո-շվեդական արտադրության «ԱստրաԶենեկա» (37200 անձի համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 8-12 շաբաթ միջակայքով), 37,5%` 105060 դեղաչափ ռուսական արտադրության «Սպուտնիկ-ՎԻ» (52530 անձի համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, առնվազն 21 օր միջակայքով), 35,7%` 100000 դեղաչափ չինական արտադրության «ԿորոնաՎակ»՝ (50000 մարդու համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 28 օր միջակայքով): Հուլիսի 7-ին ստացվել է ևս 15000 դեղաչափ «Սպուտնիկ-ՎԻ»  պատվաստանյութի առաջին բաղադրիչ՝ 15000 անձի համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում