Գլխավոր Լրահոս

Նախկին ԽՍՀՄ երկրների պարտքը «Գազպրոմ»-ին ռեկորդային է

Նախկին ԽՍՀՄ երկրների պարտքը «Գազպրոմ»-ին ռեկորդային է

2011թ. նախկին խորհրդային երկրների պարտքը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը գերազանցել է $6 մլրդ, ինչը պատմական ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին հաղորդում է ռուսական «Վեդոմոստի» պարբերականը՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական փաստաթղթերը:

Ընկերության տվյալների համաձայն՝ այս երկրների՝ «Գազպրոմ»-ին գազի դիմաց ունեցած պարտքը աճել է 36%-ով կազմելով՝ $6,4 մլրդ: Մեկ տարում ռուսական գազային հսկան նախկին խորհրդային երկրներին մատակարարել է $21 մլրդ-ի բնական գազ:

Անցած տարի ռուսական գազի գլխավոր սպառողը եղել է Ուկրաինան, որը գնել է $12,4 մլրդ-ի գազ: Կիևի պարտքը տարեկան մատակարարումների 18%-ն է կազմել: Ավելի վաղ այս ցուցանիշը կազմել է 20%: Բելառուսի պարտքը, որը գնել է $5,2 մլրդ-ի գազ, ավելացել է՝ կազմելով տարեկան մատակարարումների 18%-ը՝ նախորդ տարավա 12%-ի համեմատ:

Ուշագրավ է, որ Մոլդովայի՝ «Գազպրոմ»-ին ունեցած պարտքը երեք անգամ գերազանցում է գազի տարեկան գնումների ծավալը: 2011թ. այս երկիր է մատակարարվել $1 մլրդ-ի գազ:

«Գազպրոմ»-ը նախկին խորհրդային երկրներին գազն ավելի ցածր գներով է վաճառում, քան եվրոպական երկրներին, սակայն ներքին սպառողի համեմատ՝ ավելի թանկ: Այսպես՝ 2011թ. Ռուսաստանի սպառողների համար գազի գինը կազմել է  մոտ $81/1000 խմ,  ԱՊՀ երկրների համար՝ մոտ $237,5/1000 խմ, Եվրոպայի համար՝ $312,5/1000 խմ:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում