Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում հուլիսի 12-ին կատարվել է 4 150 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 79 մարդ։ Գրանցվել է մահվան 2 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 110 է:

Հուլիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 597 դեպք, որոնցից 217 810 -ն` առողջացած, 4 549-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 128 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 242 361 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 78-րդ տեղը՝ 226 597 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 379 673 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 337 323 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 5 486 959 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 394 279 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում