Գլխավոր Լրահոս

ԵԿԲ-ն և EFSF-ն սուվերեն պարտատոմսերի գնման մասին համաձայնագիր են ստորագրել

ԵԿԲ-ն և EFSF-ն սուվերեն պարտատոմսերի գնման մասին համաձայնագիր են ստորագրել

Եվրոպական կենտրոնական բանկը և Ֆինանսական Կայունության եվրոպական հիմնադրամը (EFSF) համաձայնագիր են ստորագրել այն մասին, որ ֆինանսական կարգավորիչը շուկայից եվրոգոտու երկրների սուվերեն պարտատոմսերի հետգնման գործընթացում հանդես գա որպես հիմնադրամի գործակալ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Օլի Ռենը, հաղորդում է Reuters-ը:

Հիմանդրամը իրավունք ունի առաջնային և երկրորդային շուկաներում սուվերեն պարտատոմսեր գնել՝ փոխառությունների արժեքը նվազեցնելու և եվրոգոտու խնդրահարույց երկրների՝ ինքնուրույն շուկայական ֆինանսավորման վերականագնմանը նպաստելու նպատակով: EFSF-ն նման գործարքներ դեռ չի կիրառել:

ԵԿԲ-ն, ի տարբերություն, հիմանդրամի, իրավունք ունի պարտատոմսեր գնել միայն երկրորդային շուկաներում՝ դրանց եկամտաբերությունը նվազեցնելու համար: Ֆինանսական կարգավորիչը մարտին դադարեցրել էր պարտատոմսերի գնումը՝ չնայած Իսպանիայի և Իտալիայի տասնամյա պարտատոմսերի եկամտաբերության չափից ավելի բարձրացմանը:

Ըստ այս համաձայնագրի՝ ԵԿԲ-ն EFSF-ի անունից գործարքներ կկատարի միայն երկրոդային շուկայում: EFSF-ի նախագահ Կլաուս Ռետլինգը տեղեկացրել է, որ այս գործարքները կարտացոլվեն դրամավարկային կարգավորիչի բալանսում, սակայն կիրականացվեն հիմնադրամի բալանսի համաձայն: Նրա խոսքով՝ հիմնադրամի՝ երկրորդային շուկայում իրականացվող գործարքները կկատարվեն պարտատոմսերը թողարկող երկրի նախնական հարցման համաձայն, եթե այն հաստաատվի Եվրախմբի կողմից:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում