Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հայաստանում հուլիսի 13-ին կատարվել է 5 001 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 86 մարդ։ Գրանցվել է մահվան 3 դեպք։

Հուլիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 756 դեպք, որոնցից 217 896 -ն` առողջացած, 4 552-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 198 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 247 362 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 78-րդ տեղը՝ 226 756 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 379 673 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 337 456 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 5 493 244 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 417 029 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում