Ամերիկյան Intel կորպորացիան մտադիր է ավելի քան $4 մլրդ ներդնել միկրոչիպերի համաշխարհային խոշորագույն արտադրող հոլանդական ASML-ի 15% բաժնեմասի գնման և այս ընկերության կողմից նոր սերնդի միկրոչիպերի նախագծման նպատակով, այս մասին հաղորդում է Reuters-ը: Սկզբնապես Intel-ը կստանա բաժնետոմսերի 10%-ը, մնացած 5%-ը ընկերությունը կստանա բաժնետերերի հավանությունն ստանալուց հետո:
Intel-ը մտադիր է ներկայում կատարվող մեծ ներդրումների միջոցով մեծածավալ գումարներ խնայել ապագայում՝ միկրոսխեմաների արտադրության ծախսերի կրճատման շնորհիվ:
Մի շարք փորձագետների գնահատմամբ՝ անցումը նոր տեխնոլոգիաներին Intel-ին հնարավարություն կտա խնայել տարեկան $2 մլրդ: Բացի այդ՝ ASML-ի հետ համագործակցությունը ամերիկյան կորպորացիային հնարավորություն կընձեռի նոր կիսահաղոդիչների արատադրությունն արագացնել 2 տարով:
Ակնկալվում է, որ գործարքը կփակվի ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում:
Նշենք, որ 2012թ. 1-ին եռմասյակում Intel-ի զուտ շահույթը նվազել է 19%-ով՝ կազմելով $2,7 մլրդ: Ընկերության հասույթը անցած տարվա 4-րդ եռամսյակի համեմատ նվազել է 7%-ով՝ կազմելով $12,9 մլրդ:
Civilnet











