Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորիչ՝ EPDK-ն, մասնավոր սեկտորին Ռուսաստանից 6 մլրդ խմ գազի ներկրման թույլտվություն է տվել: Այն կսկսվի 2013թ. հունվարի 1-ից և կիրականացվի «արևմտյան երթուղով»՝ Անդրբալկանյան գազմուղով: EPDK-ն մասնավոր ընկերություններից ներկրման շուրջ հայտերի ընդունումը կսկսի 2012թ. օգոստոսի 10-ից: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend-ը:
Այն ընկերությունը, որը EPDK-ից ներկրման թույլտվություն կստանա, պայմանագիր կստորագրի ռուսական «Գազպրոմ»-ի հետ: Թուրքիա ռուսական գազի ներկրաման շուրջ «Գազպրոմ»-ի և թուրքական Botas պետական նավթագազային ընկերության միջև ստորագրված պայմանագրի ժամկետն ավարտվում է 2012թ. սեպտեմբերին:
Մասնավոր սեկտորի կողմից գազի ներկրումը հնարավոր է եղել Թուրքիայի էներգետիկայի նախարարության և EPDK-ի համատեղ օրինագծի շնորհիվ, ըստ որի՝ գազի ներկրմամբ զբաղվող մասնավոր ընկերությունները ներկրվող գազի 10%-ը պետք է պահեն Թուրքիայի գազապահուստարաններում:
Botas-ի տվյալների համաձայն՝ 2011թ. Թուրքիան ներկրել է 39,7 մլրդ խմ գազ՝ հիմնականում Ռուսաստանից, Իրանից և Ադրբեջանից:
Նշենք, որ 2011թ. վերջին «Գազպրոմ»-ը և Botas-ը 2012թ. Թուրքիա ռուսական 3 մլրդ խմ գազի ներկրման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: Թուրքիա գազը մատակարարվում է երկու երթուղով՝ «արևմտյան» ՝Անդրբալկանյան գազմուղով, և «Կապույտ հոսք» գազախողովակով:
Civilnet











