Գլխավոր Լրահոս

«Քաղաքացիական պայմանագրի» Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է

«Քաղաքացիական պայմանագրի» Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրություններում մոտ 54 տոկոս հավաքած կուսակցությունը, Հակոբյանի տեղեկացմամբ՝ խորհրդարանի փոխնախագահների պաշտոններում առաջադրելու է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունները։

«Քննարկումներ են ընթանում՝ ովքեր պետք է լինեն գործադիրում, բայց կոնկրետ ով որտեղ, այս պահի դրությամբ չեմ կարող ասել»,- հայտնեց նա։

Հարցին, թե ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանն էլ է կառավարությունում պաշտոն ստանալու, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց․ «Տեղեկություն չունեմ Արարատ Միրզոյանի վերաբերյալ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում