Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը կողջունի Ղարաբաղի հարցով բանակցություններում ԵՄ միջնորդական ջանքերը․ Պեսկով

Ռուսաստանը կողջունի Ղարաբաղի հարցով բանակցություններում ԵՄ միջնորդական ջանքերը․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է ողջունել Եվրամիության երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրականացմանը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եթե միջնորդական ջանքերը կայունություն, կանխատեսելիություն են բերում և օգնում են իրականացնել գոյություն ունեցող պայմանավորվածությունները, ապա դրանք կարելի է միայն ողջունել։ Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ տարվող աշխատանքը վատ չէ ընթանում»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ երկրներից հնչող հայտարարությունները, թե մտադիր են մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների եռակողմ ձևաչափ։

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները ձեռք են բերվել «նախագահ Վլադիմիր Պուտինի բավական եռանդուն մասնակցությամբ»:

«Նա մշտական կապի մեջ է և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այժմ զբաղվում ենք հենց այն պայմանավորվածությունների իրականացման, կյանքի կոչման հարցերով, որոնք ձեռք են բերվել»,- նշել է Պեսկովը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում