Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 225 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 225 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում հուլիսի 21-ին կատարվել է 5 034 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 225 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 91 մարդ։ Գրանցվել է մահվան 2 դեպք։

Հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 161 դեպք, որոնցից 218 676 -ն` առողջացած, 4 575-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 797 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 287 379 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը՝ 227 936 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 393 360 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 339 062 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 5 554 317 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 603 527 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում