Գլխավոր Լրահոս

Իրանն ու ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրի կնքման բանակցություններ են սկսում

Իրանն ու ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրի կնքման բանակցություններ են սկսում

Հուլիսի 21-ին Թեհրանում Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև կայացել է ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով բանակցային պատվիրակությունների հանդիպումը: Այն կփոխարինի 2019-ի հոկտեմբերից գործող ժամանակավոր համաձայնագրին, որը կնքված էր եռամյա ժամկետով:

Ինչպես հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը, միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկել են առաջիկա բանակցություններին տեխնիկական առաջադրանքի նախագիծը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել փաստաթղթի հնարավոր լրացման շուրջ:

«Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընթացիկ ժամանակավոր համաձայնագրի համեմատ մեր փոխգործակցության նոր խնդիրների՝ ապրանքային ընդգրկման ընդլայնման, ոլորտային համագործակցության աջակցության և պետական գնումների անցկացման թափանցիկության բարձրացման վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, որ հաշվի առնելով երկու կողմերի բանակցությունների նկատմամբ մոտեցումների նմանությունը, աշխատանքի էական ծավալը կարող է իրականացվել սեղմ ժամկետում»,- նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:

Նշվում է, որ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ամբողջական ձևաչափով առաջին փուլը նախատեսված է ընթացիկ տարվա սեպտեմբերին:

2019-ից գործող ազատ առևտրի համաձայնագիրը դրական ազդեցություն է ունեցել ԵԱՏՄ-ի և արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանի միջև առևտրային կապերի ակտիվացման հարցում: Այսպես, 2020-ին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 18,5 տոկոսով՝ 2019-ի ցուցանիշների համեմատությամբ՝ հասնելով 2,9 մլրդ դոլարի:

2021-ի հունվար-մարտ ամիսներին Իրանի հետ ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունը 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 33,8 տոկոսով:

ԵԱՏՄ երկրներից Իրան արտահանումը 2021-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43,5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 20 տոկոսով: Իրանի հետ ԵԱՏՄ-ի առևտրում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանին (78,6 տոկոս): Ղազախստանի մասնաբաժինը 11,2 տոկոս է, Բելառուսի մասնաբաժինը՝ 0,7 տոկոս, Հայաստանի մասնաբաժինը՝ 8,9 տոկոս, Ղրղզստանի մասնաբաժինը՝ 0,7տոկոս։

Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը 2018-ի մայիսին ժամանակավոր համաձայնագիր էին կնքել ազատ առևտրի գոտու մասին, որն ուժի մեջ է մտել 2019-ին: Բանակցությունների արդյունքում, որոնք սկսվել են 2016 թվականից, պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ առևտրում ներմուծման մաքսատուրքերի նվազեցման մասին՝ երեք տարի ժամկետով ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև հաստատված մի շարք ապրանքների նկատմամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում