Գլխավոր Լրահոս

Գերմանական KfW բանկը վարկավորում է գյուղատնտեսությունը

Գերմանական KfW բանկը վարկավորում է գյուղատնտեսությունը

Հուլիսի 10-ին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Գերմանիայի KfW բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ, մասնավոր և ֆինանսական հատվածի զարգացման գծով ղեկավար Եվա Վիտտի գլխավորությամբ:

Արթուր Ջավադյանը նշել է, որ Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական ոլորտում առկա բազմամյա համագործակցությունը թևակոխում է զարգացման հերթական փուլ, ինչի վկայությունը գյուղատնտեսության ոլորտի օժանդակության նոր ծրագրի մեկնարկն է:

Ըստ ԿԲ հաղորդագրության՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Հայաստանի կառավարության համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղատնտեսության ոլորտի աջակցության» վարկային ծրագրի շրջանակում KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև 2012թ. հունիսի 11-ին կնքվել են 15 մլն եվրոյի վարկային և 250 հազ. եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր: Վարկը գերմանական KfW բանկի կողմից ԿԲ-ին տրամադրվում է արտոնյալ պայմաններով:

Նշենք, որ նույն ծրագրի շրջանակում կառավարությունը ԿԲ-ին հատկացնելու է ևս 5,5 մլն դոլար՝ արդեն ավարտված «Վարկային երաշխիքների հիմնադրամ» վարկային ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությանը տրամադրված դրամաշնորհային միջոցների հաշվին:

Նշենք նաև, որ «Գյուղատնտեսության ոլորտի աջակցություն» վարկային ծրագրով նախատեսված միջոցները տրամադրվելու են հայկական առևտրային բանկերին՝ գյուղացիական տնտեսություններին միկրո, փոքր և միջին վարկեր հատկացնելու համար։ Ծրագրում ընդգրկված են 5 առևտրային բանկեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում