Բրիտանական Barclays բանկը հնարավոր է՝ երկու ստորաբաժանման բաժանվի՝ պայմանավորված կարգավորիչների կողմից նրա նկատմամբ ճնշման մեծացմամբ, հաղորդում է ամերիկյան Sunday Times-ը:
Ըստ թերթի՝ բանկի տնօրենների խորհուրդը դիտարկում է ներդրումային ստորաբաժանումն առանձնացնելու հնարավարությունը, որի պարտատոմսերը կցուցակվեն Նյու Յորքի բորսայում: Բանկի մանրածախ առևտրի և բանկինգի ստորաբաժանման պարտատոմսերի կշարունակվեն ցուցակվել Լոնդոնի բորսայում: Կառուցվածաքային այս փոփոխությունների միջոցով բանկը մտադիր է խուսափել կարգավորիչի կողմից լրացուցիչ ստուգումների անցկացումից և ճնշման գործադրումից:
Հունիսի վերջին բանկը մեղադրվել է միջբանկային LIBOR վարկավորման տոկոսադրույքների մանիպուլացման մեջ և տուգանվել է €400 մլն: Համանման խախտումների հետ կապված ստուգումներ են սկսվել նաև բրիտանական HSBC-ում, գերմանական Deutsche Bank-ում, ամերիկյան JP Morgan-ում, Citigroup-ում և բրիտանական Royal Bank of Scotland Group-ում:
Պաշտոնից արդեն հեռացվել են մինչ վերջերս Barclays-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Դայմոնդը, բանկի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Մարկուս Էյջիուսը և գործարքների գծով նախկին գլխավոր տնօրեն Ջերի դե Մեսյեն:
Բանկը հրաժարվում է «մեղքը» ամբողջովին իր վրա վերցնելուց և փաստաթղթեր է հրապարակել, ըստ որոնց՝ Անգլիայի բանկը 2008թ. անտեսել է միջբանկային վարկավորման ցուցիչային տոկոսարդրույքների նվազեցումը՝ վարկային շուկաների բնականոն աշխատանքի տպավորություն ստեղծելու նպատակով:
Civilnet











