Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում հուլիսի 26-ին կատարվել է 4 889 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 112 մարդ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 116 է:

Հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 090 դեպք, որոնցից 219 280 -ն` առողջացած, 4597-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4097 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 315 245 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 80-րդ տեղը՝ 229 090 դեպքով։ Վրաստանը գտնվում է 55-րդ տեղում՝ 407 689 դեպքով, Ադրբեջանը 63-րդ տեղում է՝ 340 715 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 5 618 417 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 723 246 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում