Գլխավոր Լրահոս

Ապարանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային հանգստավայր

Ապարանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային հանգստավայր

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 29-ի նիստում հավանության է արժանացել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրը, որը կիրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում: Ընկերությունը նախատեսում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։

«Ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1 500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180 000 դրամ աշխատավարձով»,- ասված է որոշման մեջ։

Կառուցվող համալիրը հնարավորություն է ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի։ Կանխատեսվում է, որ 1 հաճախորդի կողմից ծախսը միջինում կկազմի 100 հազար դրամ, ինչը նշանակում է, որ համալիրի կառուցման արդյունքում կլինի տարեկան լրացուցիչ շուրջ 20 մլրդ դրամի ծառայությունների ծավալի ավելացում։ Համալիրի շահագործմամբ կստեղծվի տարեկան 12,6 մլրդ դրամ լրացուցիչ ավելացված արժեք, որն այլ հավասար պայմաններում կնպաստի ՀՆԱ-ի աճին մոտ 0,2 տոկոսային կետով։ Արդյունքում պետբյուջե կվճարվի ավելի քան 1.2 մլրդ դրամ հարկ:

«Ծրագրի իրականացման հետագա փուլերում նախատեսվում է ընդյայնել համալիրը՝ ներառելով այլ ծառայություններ ևս: Ընկերությունը պատրաստվում է շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ ներդնել միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնա իր շուրջ զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։ Նոր ներդրողներ ներգրավելու միջոցով ընկերությունը նախատեսում է ապահովել ևս 15 միլիարդ դրամի ներդրում՝ հյուրանոցային հատվածում»,- հայտնում է կառավարության կայքը։

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում ներկայումս կա գործող 2 հանգստյան գոտի (Ջերմուկ և Ծաղկաձոր համայնքներում), որոնք առաջարկում են լեռնային, մասնավորապես՝ լեռնադահուկային ժամանց: Այդ գոտիներում զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, երկրորդ տեղում են Իրանից ժամանող այցելուները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում