Գլխավոր Լրահոս

Ֆիննախը չի հերքում $1 մլրդ ներգրավելու բանակցությունների մասին լուրը

Ֆիննախը չի հերքում $1 մլրդ ներգրավելու բանակցությունների մասին լուրը

Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Հայաստանը ներկայում բանակցում է Ռուսաստանից 1 մլրդ դոլար վարկ ներգրավելու ուղղությամբ: ՍիվիլՆեթի հարցմանը, թե որքանով է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը, ֆինանսների նախարարությունում չեն հերքել՝ նշելով, որ պարտքի ներգրավման տեսանկյունից հարկ չկա առանձնացնել այս կամ այն երկիրը կամ կառույցը:

«Հայաստանի Հանրապետության՝ որպես զարգացող երկրի, տնտեսական զարգացման թե՛ միջինժամկետ և թե՛ երկարաժամկետ առկա սցենարները ենթադրում են բյուջեի դեֆիցիտ, որը, բնականաբար, ֆինանսավորվում է ներքին և արտաքին աղբյուրների հաշվին: Կառավարության կողմից հաստատված պարտքի ռազմավարության ներքո նշված դեֆիցիտի ֆինանսավորման ուղղությամբ անընդհատ իրականացվում են աշխատանքներ, մշտապես վարվում են բանակցություններ բոլոր հնարավոր բազմակողմ և երկկողմ դոնորների հետ, բոլոր հնարավոր տարբերակներից ընտրելով ամենաշահավետ պայմաններով առաջարկները, այդ թվում՝ որոշ վարկեր առավել արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորելու տարբերակները:

Բանակցությունները չեն վարվում այս կամ այն գումարի չափով, այլ քննարկվում են կոնկրետ ծրագրերով և ուղղություններով, որոնք համահունչ են երկրի զարգացման պահանջներին և դոնորների նախապատվություններին: Հայաստանում ամեն տարի քննարկվող արտաքին վարկերի՝ գործող և մոտակա տարիներին նախատեսվող ծավալները վերջերս տատանվում են շուրջ 1 մլրդ դոլարի շուրջ, որից ամեն տարի իրացվում է դրա 25-50 տոկոսը: Պարտքի ներգրավման տեսանկյունից հարկ չկա առանձնացնել այս կամ այն երկիրը կամ կառույցը, հարկ է քննարկել դրա ընդհանուր չափը, պայմանները և ուղղությունները, ինչն էլ արվում է ամեն տարի՝ պետական բյուջեի քննարկումների ժամանակ»,- նշված է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում