Գլխավոր Լրահոս

Ֆրանսահայ ռեժիսոր Մասադյանը ներկայացրեց իր «Նանա»-ն

Ֆրանսահայ ռեժիսոր Մասադյանը ներկայացրեց իր «Նանա»-ն

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի խաղարկային մրցույթում ներկայացված է ֆրանսահայ ռեժիսոր Վալերի Մասադյանի «Նանա» լիամետրաժ ֆիլմը: Այն չորսամյա Նանայի մասին է, որն ապրում է անտառի փեշին գտնվող քարե տանը: Սյուժեին հատուկ առեղծվածայնություն  է հաղորդում այն փաստը, որ աղջիկը միայնակ է ապրում այդ տանը:

«Նանա»-ն, լինելով Վալերի Մասադյանի առաջին փորձը կինոյում, հասցրել է արժանանալ Լոկառնոյի և Վալդիվիայի կինոփառատոների առաջին մրցանակներին՝ «Լավագույն դեբյուտ» և «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգերում:

Վալերի Մասադյանը մինչ այժմ զբաղվել է լուսանկարչությամբ: Վերջին տարիներին աշխատել է որպես ռեժիսորի օգնական: Նրա խոսքով՝ «Նանա»-ն հստակ սցենար չի ունեցել, քանի որ ինքը չի ցանկացել մանիպուլյացիայի ենթարկել երեխային: «Ես չեմ ցանկացել, որպեսզի դերասանուհին իմ կապիկը լինի և կրկնի այն ամենը, ինչ ես նրան ասեմ: Ես պարզապես ցանկանում էի համընկնել նրա հետ»,- ասում է Վալերին: Արդյունքում 60 ժամ նյութ է նկարահանվել, որից և ստեղծվել է ֆիլմը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում