Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանի եղբորորդին անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով

Սերժ Սարգսյանի եղբորորդին անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։ Ավելի վաղ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով ծանուցագիր էր ուղարկվել նրա քրոջը՝ Անի Սարգսյանին։ 

Դատախազությունը Սարգսյանին տեղեկացրել է, որ վերջինիս պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն ու կազմվել ամփոփագիր, հրավիրել նրան ծանոթանալու այդ նյութերին։ Ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով անցնում է նաև քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը (Վստրեչի Ապեր)։ Գործի շրջանակում ծանուցագրեր են հասցեագրվել նաև նրա զավակներին՝ Կարեն և Ելենա Վարդանյաններին։ 

Ավելի վաղ «Ազդարար»-ից պարզ էր դարձել, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում ներգրավված են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա ընտանիքի անդամները, պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանն ու նրա կինը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը։ 
2020-ի ապրիլին խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքը։ Այս տարվա հունիսի տվյալներով բացահայտվել է ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ ու 5 շարժական գույք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում