Գլխավոր Լրահոս

Արթուր Ալեքսանյանը նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ

Արթուր Ալեքսանյանը նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերիում նվաճեց արծաթյա մեդալ։

Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5:1 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին։ Ալեքսանյանը զբաղեցրեց երկրորդ տեղը և նվաճեց արծաթյա մեդալ։

Գոտեմարտի ընթացքում Արթուր Ալեքսանյանի ոտքի վնասվածքը զգացնել տվեց, որը նա ստացել էր կիսաեզրափակչում։

Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր ղրղզ Ուզուր Ջուզուպբեկովին։ Քառորդ եզրափակչում նա պարտության էր մատնել Ֆինլանդիան ներկայացնող Արվի Սավոլաինենին, իսկ կիսաեզրափակչում հաղթել էր իրանցի Մոհամադալի Սարավիին։

https://civilnet.am/news/627887/%d5%b4%d5%a1%d6%80%d5%b4%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%ab%d5%af-%d5%a1%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d6%80-%d5%a4%d5%a1%d5%be%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8%d5%9d-%d6%85%d5%ac%d5%ab%d5%b4%d5%ba%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a2%d6%80%d5%b8%d5%b6%d5%a6%d5%a5-%d5%b4%d5%a5%d5%a4%d5%a1%d5%ac%d5%a1%d5%af%d5%ab%d6%80/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում