Գլխավոր Լրահոս

ԱԺ-ում ոչ թե սահմանափակում են լրագրողների գործունեությունն, այլ համակարգում․ Ալեն Սիմոնյան

ԱԺ-ում ոչ թե սահմանափակում են լրագրողների գործունեությունն, այլ համակարգում․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանն կարծում է, որ 8-րդ գումարման խորհրդարանում ոչ թե սահմանափակում են լրագրողների գործունեությունն, այլ համակարգում նրանց աշխատանքը։ Այդ մասին նա հայտարարեց օգոստոսի 3-ին Ազգային ժողովում՝ հավելելով, որ «տարիներ շարունակ լրագրողները ստիպված են եղել վազել պատգամավորների հետևից, պատգամավորները սպառնացել ու ապտակել են լրագրողներին»։ Ըստ Սիմոնյանի՝ լարվածությունը պայմանավորված է եղել նրանով, որ այդ հարաբերությունները որևէ ձևով կարգավորված չեն եղել։

Նա նաև վստահեցրեց, որ խորհրդարանը չի նախատեսում այս շրջանակում փոփոխություն մտցնել Զանգվածային լրատվության մասին օրենքում։

«Լրագրողների համար կլինեն հատուկ նախատեսված տեղեր, որտեղ բոլոր պատգամավորները հնարավորություն կունենան ճեպազրույցով հանդես գալ»,- նշեց Սիմոնյանը։ Նա ասաց, որ չգիտի որևէ երկիր, որտեղ լրագրողների մուտքը պետական հաստատություններ նման կերպ արտոնված է։ 

Ընդդիմադիր պատգամավորների պնդմանը, թե երբևէ նման փորձ չի եղել, ԱԺ նախագահը հակադարձեց. «Այո, երբևէ  նաև հոկտեմբերի 27 չի եղել, երբևէ չի եղել ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձ ՀՀ-ում, դա ընդամենը մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ։ Կարող եմ օրինակները շատ բերել՝ սկսած Բաղրամյան պողոտայում գնդակահարություններ բեմադրելուց և այլն։ Այս ամենը ստիպել է մեզ համակարգել աշխատանքները»։

Վերջում նա ասաց, որ բոլոր պատգամավորները ԱԺ դահլիճ մտնելուց առաջ ստուգվելու են մետաղորսիչ սարքի միջոցով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում