Գլխավոր Լրահոս

90 000 տոլարի նուիրատւութիւն ի նպաստ «Մենք ենք Գիւմրին» ծրագրին

90 000 տոլարի նուիրատւութիւն ի նպաստ «Մենք ենք Գիւմրին» ծրագրին

«Ասպարէզ» կը հաղորդէ, որ յուլիս 2016-ին Գիւմրիի մէջ իր դռները բացած «Շիրվանեան» երիտասարդական կեդրոնի հիմնադրութեան հինգերորդ տարեդարձին առիթով յուլիս 30-ին Էնսինոյի մէջ «Մենք ենք Գիւմրին» յանձնախումբը դրամահաւաք մը կազմակերպած է։

Դրամահաւաքին իրենց մասնակցութիւնը բերած են աւելի քան 125 հիւրեր, համակիրներ եւ բարերարներ, որոնց շնորհիւ կարելի եղած է հանքանակել 90 000 տոլար ի նպաստ «Մենք ենք Գիւմրին» ծրագրին։

Նշենք, որ Շիրվանեան ընտանիքը եւ Տէր եւ Տիկին Վահիկ եւ Ալիս Պետրոսեանները 50 000 տոլարի նուիրատւութեան խոստում մը կատարած են ի նպաստ «Մենք ենք Գիւմրին» յանձնախումբի տնօրինման տակ գտնուող «Մինա Շիրվանեան» կրթաթոշակի հիմնադրամին, որ ցարդ կրթանպաստներ տրամադրած է 37 ուսանողներու։ 

Յիշենք, որ կրթաթոշակը, որ հաստաուած է 2017-ին մահացած բարերար Մինա Շիրվանեանի յիշատակին, նիւթական յատկացումներ կը կատարէ Շիրակի մարզի համալսարականներու, որոնք կ՛ուզեն իրենց ուսումը ստանալ իրենց մարզին մէջ։ Բոլոր կրթանպաստները իրենց կարգին պարտաւոր են կամաւոր աշխատանք տանիլ «Շիրվանեան» երիտասարդական կեդրոնին մէջ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում