«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ կապահովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանի համար։
«Չուզենալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորման բնականոն ընթացքը և ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող խմբակցությունը կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսզի Իշխան Սաղաթելյանն ընտրվի»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Ավելի վաղ ԱԺ փոխնախագահներ էին ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը։
Civilnet











