Գլխավոր Լրահոս

EIA-ն իջեցրել է 2012-2013թթ. նավթի գլոբալ սպառման աճի կանխատեսումը

EIA-ն իջեցրել է 2012-2013թթ. նավթի գլոբալ սպառման աճի կանխատեսումը

ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչությունը (EIA) իջեցրել է 2012-2013թթ. նավթի համաշխարհային սպառման աճի կանխատեսումները՝ պայմանավորված գլոբալ տնտեսության աճի դանդաղմամբ:  Այս մասին հաղորդում է Reuters-ը: Այսպես՝ 2012թ.նավթի օրական միջին սպառման աճի կանխատեսումը նվազեցվել է  130 հազ. բարելով՝ մինչև 670 հազ. բարել: 2013-ի համար կանխատեսումն իջեցվել է 360 հազ.-ով՝ մինչև 430 հազ. բարել: 

Ըստ վարչության ղեկավար Ադամ Սմինսկիի՝ EIA-ն կանխատեսումները վերանայելիս հաշվի է առել նաև Եվրոպայի պարտքային ճգնաժամի և Չինաստանի տնտեսության հնարավոր թույլ աճի գործոնները: Վարչությունում նշում են, որ հաջորդ տարի նավթի սպառումը կաճի Չինաստանում, Բրազիլիայում և Մերձավոր Արևելքի երկրներում:

EIA-ի տվյալների համաձայն՝ հունիսին Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի անդամ երկրներում նավթի արդյուհանումը նվազել է: Սա, ըստ վարչության, առաջին հերթին, պայմանավորված է Սաուդյան Արաբիայի կողմից «սև ոսկու» արդյունահանման ծավալների կրճատմամբ և Իրանի դեմ սահմանած պատժամիջոցներով:

Այսպես՝ հունիսին ՕՊԵԿ-ի երկրներն արտադրել են օրական շուրջ 30,5 մլն բարել նավթ, ինչը 1,2%-ով զիջում է մայիսին արձանագրված ցուցանիշին:
2012–ի 2-րդ կիսամյակի համար WTI տեսակի նավթի միջին գնի կանխատեսումը նվազեցվել է $7-ով՝ մինչև $88/բարել: Կանխատեսման համաձայն՝ այս տարի Brent տեսակի նավթի գինը կլինի $106/բարել մակարդակում, 2013թ.՝ $98/բարել:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում