Գլխավոր Լրահոս

Microsoft-ը լուրջ հայտ է ներկայացնում պլանշետների շուկա

Microsoft-ը լուրջ հայտ է ներկայացնում պլանշետների շուկա

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է իր գործընկերներից ավելի քան 1 մլն Surface պլանշետի արտադրության քվոտա ստանալ:

Ակնկալվում է, որ պլանշետների վաճառքը կսկսվի 2012թ. հոկտեմբերին: Սա Microsoft-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ընկերությունը մրցակցության մեջ է մտնում իր գործընկերների՝ անհատական համակարգիչների արտադրողների հետ, այս մասին հաղորդում է ամերիկյան ZDNet պարբերականը :

Microsoft-ը այսպիսով լուրջ հայտ է ներկայացրել պլանշետների շուկա և մտադիր է հաջորդ տարի մի քանի միլիոն Surface վաճառել: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը Microsoft-ի գործընկերային համաշխարհային համաժողովի ընթացքում: Բալմերի կանխատեսմամբ՝  2013թ. կվաճառվի Windows  գործառնական համակարգով 375 մլն համակարգիչ:

Մի շարք փորձագետների կարծիքով՝ Microsoft-ը նախագծել է Surface-ը՝ գործառնական նոր համակարգի՝ Windows 8-ի մեծ տարածումն ապահովելու համար, որը կթողարկվի 2012թ. հոկտեմբերին: Այս համակարգով կգործեն ինչպես անհատական համակարգիչներ, այնպես էլ պլանշետներ: Փորձագետները մյուս կողմից՝ Microsoft-ին «խորհուրդ» են տալիս Surface-ի արտադրությունը դադարեցնել այն ժամանակ, երբ Windows 8-ը պլանշետների շրջանում մեծ տարածում գտնի, քանի որ ընկերությունը հնարավոր է՝ փչացնի հարաբերությունները վաղեմի բիզնես գործընկերների հետ, նշում է պարբերականը:



Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում