Գլխավոր Լրահոս

ՊՆ-ն առաջարկում է 2 169 քաղաքացու մասնակցությամբ վարժական հավաքներ իրականացնել

ՊՆ-ն առաջարկում է 2 169 քաղաքացու մասնակցությամբ վարժական հավաքներ իրականացնել

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է նոր վարժական հավաքներ իրականացնել՝ ներգրավելով ընդհանուր մինչև 2 169 քաղաքացու, որոնցից 1 164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:

Այս հավաքներն իրականացնելու համար, ըստ նախագծի, պետք է հատկացվելի ավելի քան 3 մլրդ դրամ: Ծախսերը կատարվելու են ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված, ինչպես նաև կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

Որոշման նախագծի համաձայն՝ վարժանքները իրականացվելու են 2021-ի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը։

«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով»,- նշված է նախագծում։

Մինչ այս, գերատեսչությունը հանրային քննարկման էր ներկայացրել պահեստազորի վարժական հավաքներին վերաբերող մեկ այլ նախագիծ՝ առաջարկելով իրականացնել 869 քաղաքացու մասնակցությամբ վարժական հավաքներ, որոնցից 576–ը՝ շարքային կազմի, 107-ը՝ ենթասպայական, իսկ 186-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ: Բացի այդ, նախորդ շաբաթ ՊՆ-ն առաջարկել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքում ավելացնել տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն կառուցվածքային ստորաբաժանում:

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում